Բելառուսի ընդդիմությունը պատրաստ է դիտարկել Ռուսաստանը որպես բանակցային միջնորդ՝ Բելառուսի քաղաքական ճգնաժամի կարգավորման հարցում։ Այս մասին Euronews –ի հետ զրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան։
Նրա խոսքերի համաձայն՝ բելառուսները հասկանում են, որ ընտրությունները կեղծված են եւ ներկայիս նախագահին նրանք չեն ընտրել։
«Եթե մեզ պետք լինի միջազգային միջնորդներ բանակցությունների համար, իհարկե, մենք տեսնում ենք Ռուսաստանին, որպես այդ պրոցեսի մասնակիցներից մեկը։ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ մենք դաշնակցում ենք եւ ունենք սերտ հարաբերություններ»,- ասել է Տիխանովսկայան։














