Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել նորագույն ռազմական կործանիչ ինքնաթիռներ

63

Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային մատակարարել նորագույն ռազմական կործանիչ ինքնաթիռներ։ Խոսքը հինգերորդ սերնդի Су-57-երի մասին է։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալությունը։

Ըստ հաղորդման, թուրք մասնագետները ծանոթ են ռուսական Су-35 եւ Су-57 կործանիչների հնարավորություններին։ Եթե թուրքական կողմը հետաքրքրություն ցուցաբերի, ապա ռուսական կողմը կսկսի հարցի քննարկումը եւ բանակցությունները։

Հայտնի է նաեւ, որ երկու մոդելների հնարավորություններից էլ թուրքական կողմը գոհ է։ Նշենք, որ Су-57-ի արտահանման համար նախատեսված տարբերակ է հավաքվում, որը կարտահանվի հատուկ ռազմավարական գործընկեր երկրներ։