Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+»-ի մատակարարումը

20
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը, «Интерфакс»-ին հայտնել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից (ՌՀԴԾ):

«Հայ գործընկերների հետ աշխատանքը շարունակվում է: Օդանավերի գնման թեման կքննարկվի, եթե հայկական կողմը հաստատի իր հետաքրքրությունը դրանում», – ասել է Ռուսաստանի ՌՀԴԾ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Վորոբյովան:

2019-ին Հայաստանը Ռուսաստանից գնել է «Սու-30ՍՄ» չորս կործանիչ: Երևանը հայտարարել է, որ ծրագրում է Ռուսաստանից նոր ինքնաթիռներ ձեռք բերել: