Լավրովն արձագանքել է Փաշինյանի մեղադրանքներին

1376
Սերգեյ Լավրով

Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության մասով ոչ մի հստակ առաջարկ չի ստացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մոսկվան չի տեսել հստակ առաջարկներ, որոնք Փաշինյանն ուզում է քննարկել Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության մասով

Դրա համար չեմ կարող գուշակություններով զբաղվել:

Կողմերից յուրաքանչյուրը, իհարկե, իրավունք ունի հավելյալ նախաձեռնություններով հանդես գալ», – հավելել է նա: