Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ավտոմատ զենքերից կրակելու դեպքից հետո հակամարտության կողմերը տեղեկացվել են հրադադարի ռեժիմը լիակատար պահպանելու պահանջի մասին: Այս մասին, Ռիա Նովոստիի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը:
«Հադրութի շրջանում գրանցվել են ավտոմատ հրաձգային զինատեսակներից կրակոցներ: Կապի ուղիղ ալիքներով կողմերին օպերատիվ կերպով հաղորդվել է ամբողջական հրադադարի ռեժիմը պահպանելու պահանջը», – ասել է նա: