Ռուսաստանը նշել է, թե երբ կգործարկվի Բերձորի միջանցքով անցնող նոր ճանապարհը

59

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն անդրադարձել է Բերձորի միջանցով անցնող նոր ճանապարհի շահագործմանը։

Նշել է, որ Հայաստանն ու Արցախը կապող Բերձորի միջանցքով նոր ճանապարհը կսկսի գործել ապրիլի 1-ից։ Նրա խոսքով՝  օգոստոսի 30-ից երթևեկությունն ընթանում է Բերձորը շրջանցող ժամանակավոր ճանապարհով։

«Առանցքային նշանակություն ունի այն, որ Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը չի փոխվի։ Ռուս խաղաղապահները տեղափոխվել են ժամանակավոր ճանապարհին, և մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը նրանք կանցնեն նոր երթուղուն»,- ասել է Գոնչարը։