Ռուսաստանը Ղարաբաղի հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ․ Պուտին

0
Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով, հուսով եմ, որ հնարավոր կլինի հասնել արդյունքի, որը բոլորի համար ընդունելի կլինի: Այս մասին հայտնում է KP.ru-ն։

Պուտինը հայտնել է, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։

«Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարելի էր լուծել խաղաղ ճանապարհով ՝ առանց զենքի կիրառման դիմելու»,- շեշտել է նա։