Ռուսաստանը կրկին հավասարության նշան է դնում․ կողմերը սկսել են կիրառել ծանր սպառազինություններ

21
ՌԴ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղում սրացումը չափազանց մեծ վտանգ է ներկայացնում իրենից, հատկապես, որ կողմերը առաջին անգամ մի քանի տարում, սկսել են կիրառել ծանր սպառազինություններ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
 
«Համագործակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում զարգանում է բավական հաջող, ինչը հույս ունենք, որ իր պտուղները կտա՝ ներկայիս սրացման տեսակետից, քանի որ 2016 թվականի ապրիլից սկսած կողմերը առաջին անգամ կիրառում են ծանր սպառազինություններ եւ կան իրական զոհեր»,- ասել է փոխնախարար Ռուդենկոն։
 
Այս հայտարարությամբ Ռուսաստանը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, մինչդեռ հայկական կողմը ծանր հրետանի գործի չի դրել, իսկ Ադրբեջանն արդեն իսկ կիրառել է Սմերչ և ՏՕՍ ռեակտիվ ծանր հրետանային համակարգեր։