Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից

45

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար վրեժ լուծելու ցանկությունից, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի սրմանը տարածաշրջանում: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է տարածաշրջանը կրկին պատերազմի շեմին կանգնեցնել», – ասել է նա, հայտնում է ТАСС-ը: