Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» պատարաստման միջնորդ է նշանակել․ Երևանից գնում է Բաքու

210

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ մեկնաբանել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման աջակցության գծով Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի նոր պաշտոնը:

«Խովաևի գլխավոր խնդիրներից է՝ հայ և ադրբեջանցի գործընկերներին աջակցել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը։ Հատուկ ներկայացուցիչն արդեն ակտիվորեն ներգրավվել է աշխատանքի մեջ, խորհրդակցություններ է անցկացրել Երեւանում։ Արդեն համաձայնեցվել է նրա այցը Բաքու»,- ընդգծել Է Զախարովան։