Չախարովան հաստատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցի շուրջ քննարկումներ կան

72

Ռուսաստանն ուշադիր հետևում է Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին քննարկումներին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում և Ադրբեջանում ընթացող քննարկումներին՝ երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծման հետ կապված»,-ասել է Զախարովան:

Նա նշել է, որ ցավոք, քաղաքական հարցերի վերաբերյալ հիմնարար տարաձայնությունները դեռ պահպանվում են:

Այդ պատճառով այս փուլում Մոսկվան կարևոր է համարում խստորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և 2021 թվականի հունվարի 11 -ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթները: