Որքան ես գիտեմ, նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութն աշխարհում առաջին անգամ գրանցվել է այսօր: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ այդմ, նա ազդարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին։ Այս մասին գրել է ria.ru-ն։
Նա առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է իրեն մանրամասներ ներկայացնել այդ կապակցությամբ։
«Չնայած ես գիտեմ, որ այն աշխատում է բավականին արդյունավետ, ձևավորում է դիմացկուն իմունիտետ, և կրկնում եմ, կատարվել են բոլոր անհրաժեշտ ստուգումները», – ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ իր դուստրերից մեկն արդեն պատվաստվել է։














