Ռուսաստանը և Ադրբեջանն այլևս դաշնակից երկրներ են․ հռչակագիրը ստորագրվեց

225

Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ շուրջ 4 ժամ տեւած բանակցությունները։

Արդյունքում՝ Պուտինն ու Ալիեւը ստորագրել են ՌԴ-ի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս-ադրբեջանական հռչակագրի համաձայն, Մոսկվան եւ Բաքուն պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ սկսել կողմերից յուրաքանչյուրի անվտանգության եւ շահերի սպառնալիքի դեպքում:

Հռչակագիրը նաեւ նախատեսում է անվտանգության ապահովման համար փոխադարձ ռազմական օգնության տրամադրման հնարավորություն։