Ռուսաստանը չի շտապելու թալիբների իշխանությունը ճանաչելու հարցում․ ՌԴ փոխարգործնախարար

24
ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի շտապելու «Թալիբան» շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների իր ցանկից բացառելու և Աֆղանստանի նոր իշխանություններին ճանաչելու հարցում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

«Մտադիր չենք շտապել թալիբների շարժումն ահաբեկչական կազմակերպությունների ռուսական ցանկից բացառելու, ինչպես նաև նոր աֆղանական իշխանություններին ճանաչելու հարցում: Կողմնորոշվելու ենք՝ ելնելով Աֆղանստանի նոր իշխանությունների գործնական քայլերիվ և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումներից»,- ասել է դիվանագետը: