Ռուսաստանը բացել է Հարավային Օսիայի հետ սահմանը

27
Օսիա
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր Է ստորագրել Հարավային Օսիայի հետ սահմանները բացելու վերաբերյալ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանը բացում է Հարավային Օսիայի հետ սահմանը, ինչպես նաև որոշ մասնագետների համար հանում է երկիր մուտքի և ելքի սահմանափակումները, որոնք սահմանվել են նոր կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ որոշումն ընդունվել էր սեպտեմբերի 10-ին՝ համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի նիստում: