Ռուսաստանում սկսել են առգրավել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները

12
«Ռուսաստանում սկսել են կալանքի տակ դնել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաները» վերնագրով հոդված է հրապարակվել ռուսական «Ղեկին» կայքում: 

Մասնավորապես նշվում է. որ մինչև վերջերս Ռուսաստանում Հայաստանի պետհամարանիշերով մեքենայի տիրապետումը չէր հետապնդվում, բայց վերջերս, ինչպես մաքսային մարմինները, այնպես էլ ճանապարհային ոստիկանությունը սկսեցին պահանջներ ներկայացնել նրանց դեմ:
 
«2019-ի նոյեմբերին նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել էր Ներքին գործերի նախարարությանը, Տրանսպորտի նախարարությանը, Արդարադատության նախարարությանը, Դաշնային Մաքսային ծառայությանը մշակել խախտողների դեմ պայքարի մեթոդներ: Բայց, ըստ երևույթին, կարգադրությունը չի կատարվել, փոխարենը՝ որոշվել է արգելք մտցնել: Մեր երկրի օրենքներում հստակ բացատրություն չկա, թե արդյո՞ք օտարերկրյա համարանիշերով ավտոմեքենաների օգտագործումն օրինական է: Նրանց սեփականատերերը կարող են տուգանվել, օրինակ, 500 ռուբլով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 12.1-ի համաձայն»,- ասված է հոդվածում։

Սակայն հոդվածագիրը նաև նշում է, որ սա հակասում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության 08/12/1994 N 938 որոշմանը (փոփոխված է 04/26/2020)՝ «Ռուսաստանի Դաշնությունում ավտոտրանսպորտային միջոցների և ինքնագնաց տեխնիկայի այլ տեսակների պետական գրանցման մասին»։