Կես տարվա ընթացքում Ռուսաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կիրառումը: Այս մասին հայտնել է ՌԴ համաճարակաբանության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Նրա խոսքով՝ ներկայումս այս գործընթացը փաստաթղթային փուլում է: Երեխաների պատվաստումն իրականացվելու է փուլ առ փուլ՝ կախված տարիքից: Պատվաստանյութը հաջող փորձարկում է անցել մեծահասակների շրջանում:
Նշվում է, որ արդեն հաջորդ ամիս տեղի կունենա պատվաստանյութի պաշտոնական գրանցումը:
Գինցբուրգը ևս մեկ հանգամանք է նշել: Չի բացառվում, որ պատվաստանյութը մի քանի տարին մեկ անգամ նորացնելու անհրաժեշտություն լինի:














