Ռուսաստանում հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի համար խստացրել են կանոնները

118

Ռուսաստանում խստացրել են կանոնները հայկական պետհամարանիշներով մեքենաների սեփականատերերի համար։ Եթե հայկական համարներով մեքենան չստացվի օրինականացնել, ապա անհրաժեշտ կլինի վճարել տուգանային կայանման համար, կամ մեքենան չօգտագործել մինչև 2023-ը։ 2023 թվականից այդպիսի մեքենաներն այլևս չեն համարվի ներքին օգտագործման ապրանք և դրանք օրինականացնելու համար հարկ կլինի միայն ուտիլիզացման գանձումը վճարել։

2020թ․ ամռանը ՌԴ տեսուչները սկսեցին կանգնեցնել «հայկական մեքենաները», արձանգրություններ գրել «Հաստատված կարգով չգրանցված ավտոմեքենա վարելու» համար, տուգանային հրապարակ ուղարկել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

ՀՀ պետհամարանիշերով մեքենաները պահանջված էին ՌԴ-ում մի քանի պատճառով՝ ցածր գների, քանի որ դրանք չէին հարկվում ՌԴ տրանսպորտային հարկով, հաշվառված չէին, և դրանց վարորդները կարող էին անպատիժ խախտել երթևեկության կանոնները։ Մեծ պահանջարկի պատճառն այն էր նաև, որ այդ մեքենաները մաքսազերծվում էին ՀՀ սակագներով, որոնք մինչև 2020թ․ 4-5 անգամ թանկ էին ՌԴ գներից։ Արդեն 2020-ից Հայաստանում ևս մաքսատուրքերը հավասարվել են ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին: