Ռուսաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման առաջին դեպքն է գրանցվել

7
Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի ղեկավարը հայտարարել է տարածաշրջանում կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքի մասին: Ի դեպ, սա Ռուսաստանում կրկնակի վարակման առաջին պաշտոնական հայտարարությունն է:

Վարակի աճ է նախատեսվում նաև նոյեմբերից հունվար ամիսներին։

Նշենք, որ ՌԴ-ում կորոնավիրուսից, ընդհանուր առմամբ, արձանագրվել է վարակի 789.190 դեպք, որից 5,862-ը`նոր։ Մեկ օրում մահացել է 165 մարդ, իսկ ամբողջ ժամանակահատվածում` 12.745: