Ռուսաստանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանին այնքան են իշխանության պահելու, որ նա առնվազն հասցնի բոլոր մնացյալ դավաճանագրերը ստորագրել. Ալեքսանդր Քանանյան

61

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը ֆեյսբուքյան իր էձջում գրել է. «Ձեր պիղծ, դաւաճան, ստոր ու ռախիտ ձեռքերը Վահան Բադասեանից հեռո՛ւ։ Վահանը մի պարզագոյն ճշմարտութիւն է յայտնել, որ «թղթով» Հայրենիք ծախողը պատմական աւրինաչափութեամբ վերահաս ճակատագրից խուսափել չի կարող․․․ Ռուսաստանն ու Թուրքիան Նիկոլ Փաշինեանին այնքան են իշխանութեան պահելու, որ նա առնուազն հասցնի բոլոր մնացեալ դաւաճանագրեր ստորագրել՝ թուրք֊ադրբեջանական միջանցքների, հարևան թուրքական պետութիւնների տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու եւ այղնի վերաբերեալ։ Ստորածնունդ փոքրոգի դաւաճան վիժուածքը լաւ գիտի, որ քաղաքականապէս, պատմականաւրէն եւ բարոյապէս սատկելուց յետոյ, նրան սպառնում է նաեւ անխուսափելի տարերային դաշտային հաշուեյաարդարը։ Նա այսքանը քաջ գիտի, այղապէս Հայաստանը ցեղասպանող «եռակողմ յայտարարութեան» ստորագրումից ժամեր անց չէր ասի, թե «զոհուելու մեծ հաւանականութիւն ունեմ»․․․

Վահան Բադասեանը երկու Արցախեան պատերազմների նուիրեալ զաւրահրամանատարներից է։ Քարվաճառի ու Քաշաթաղի յանձնմամբ Արցախը յանձնած, Արցախի յանձնմամբ Սիւնիքի պաշտպանութեան դարպասները փլուզած եւ Հայոց պետականութիւնը եւ հայաստանաբնակ հայութիւնը նոր եւ վերջանական ցեղասպանութեան շեմին կանգնեցրած դաւաճան վիժուածքը, որը պատրաստակամաւրէն իր վզին է բարդել ՀՀ բոլոր նախորդ կառավարիչների սահմռկեցուցիչ հակապետական յանցագործութիւնների ողջ բեռը՝ ժողովրդի «կարճ ու կոնկրետ» բառապաշարով «գնալու է կորի»․․․ Նրան ոչ ոք եւ ոչինչ չի փրկելու՝ ո՛չ Ռուբլեւկայի վրայ տունը, ո՛չ էլ Անկարայում կամ Իսլամաբադում քաղաքական ապաստանը»։