Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցության փաստաթուղթ են ստորագրել

61

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը եւ Թուրքիայի Արդարադատության նախարարությունը ստորագրել են 2021-22 թթ համագործակցության փաստաթուղթը։ Այն վավերացվել է Իգոր Կրասնովի եւ Յագուբ Մողուլի հանդիպման ժամանակ։ Փաստաթուղթն ամրագրում է Մոսկվայի եւ Անկարայի՝ ահաբեկչության դեմ միասնաբար պայքարելու հետ կապված հիմնական դրույթները։ Այն ներառում է նաեւ դրույթներ կիբերանվտանգության հետ կապված։

Փաստաթղթում ասվում է, որ այդ միջոցառումները թույլ կտան բարելավել երկու կողմերի իրավական համակարգերի ընկալումը, ինչպես նաեւ մեկմեկու ընդառաջ մեծ քայլ կլինի՝ հանուն արդյունավետ համագործակցության եւ երկու ժողովուրդների անվտանգության մակարդակների բարձրացման։