Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը. ԵՄ ԱԳ խոսնակ

28

Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Եվրամիության առաքելության նպատակը և շարունակում է սխալ գնահատել ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ Ամենակարևորը՝ դա Ռուսաստանի գործը չէ: Այս մասին հայտարարել է ԵՄ ԱԳ խոսնակ Պետեր Ստանոն՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման վերաբերող հայտարարությանը։

«ԵՄ առաքելությունը մեկնարկել է Հայաստանի իշխանությունների խնդրանքով և ազատ որոշմամբ»,- շեշտել է Ստանոն։

Նշենք, որ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր․ «Ամեն գնով Հայաստանում տեղն ամրապնդելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը մի կողմ մղելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել տարածաշրջանի խաղաղ զարգացմանը ձգտող հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին,- ասված է հայտարարության մեջ՝ հավելելով,- Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը կարձագանքի Հայաստանում Եվոպական միության դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով տեղում իրավիճակի զարգացումը»։