Լեհաստանը հրաժարվել է թույլ տալ Ռուսաստանի ներկայացուցիչներին մասնակցել Եվրոպայի
անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Նիստը պետք է անցկացվի Վարշավայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս Լեհաստանի նախագահությունը հայտարարել էր, որ հանդիպման հրավեր են ուղարկել
Ռուսաստանի և Բելառուսի պատվիրակություններին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս խորհրդարանականներին մերժել են վիզա տրամադրել
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) աշնանային նստաշրջանին մասնակցելու համար,
որը տեղի կունենա Լեհաստանի մայրաքաղաքում նոյեմբերի 24-26-ը։