Ռուսաստանից Թուրքիա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով տեղափոխվում է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք՝ ցորեն եւ ցորենի թեփ։ Այս մասին հայտնում է «Ադրբեջանական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն համարվող ADY Express ընկերությունը։
Տեղափոխվող բեռը բարձվել է Թաթարսկայա կայարանում՝ Արեւմտա-Սիբիրական երկաթգիծ եւ Շադրինսկ կայանարնից՝ Հարավ-Ուրալական երկաթգիծ։ Ցորենի քանակը կազմում է 780 տոննա, ցորենի թեփինը՝ 480 տոննա։ Բեռը անցել է ռուս-ադրբեջանական սահմանային Յամալի կայարանով, ապա Բեյուկ-Քեսիկով, Ախալքալակի կայարանով, եւ ուղեւորվել Կարս։
Նշվում է որ այս ճանապարհը ձեռներեցների համար ավելի արդյունավետ է, քան ավանդական ծովային փոխադրման եղանակը։














