Ռուսաստանից պատասխանել են Փաշինյանին

1305
ՌԴ ԱԳՆ

Առանձին քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի նկատմամբ հնչող չհիմնավորված քննադատությունը ոչ մի օգուտ չի բերում և չի նպաստում փոխընդունելի որոշումների որոնմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ նման ապակառուցողական հայտարարություններն անիմաստ են:

«Այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ-ի առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ գնահատականներն ու առաջարկները: Դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Զասը նախնական զեկույցը ներկայացրել է ՀԱՊԿ-ի Մշտական խորհրդի նիստին»,- ասել է Չախարովան։