Ռուսաստանից արձագանքել են, թե ինչպես են վերաբերվում Հայաստանում տեղի ուենցող բողոքի ակցիաներին

387
Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի բարդ շրջանը։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է   ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Սա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,–ասել է Պեսկովը անդրադառնալով Հայաստանում ընդդիմության հանրահավաքներին։

Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, այն մեր գործընկերն է շատ կարևոր հարցերով՝ ինտեգրացիոն ձևաչափով։  Հետևաբար, մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ հնարավորինս արագ այս շրջանն ավարտվի, և կրկին կայունության շրջան գա» – ասել է նա լրագրողներին։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանում կայունության շրջանը «հնարավորություն կտա աստիճանաբար շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ համաձայնագրերի իրագործմանը, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ»: