ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը կարևոր է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ուզում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորագույն ուղղություններից մեկն է։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից գործնական կոնկրետ օգուտ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այդ գործընթացի անմիջական մասնակիցն է»,- շեշտել է նա։
Նա նշել է, որ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ նախադրյալները դրվել են 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածություններով:
«Մենք կենտրոնացել ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման արագ ավարտի և կոնկրետ նախագծերի գործարկման վրա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։











