Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում

59

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը հաջորդ շաբաթ կհավաքվեն Մոսկվայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունների ավարտից հետո:

«Հաջորդ շաբաթ նրանք կհավաքվեն Մոսկվայում՝ ամփոփելու որոշ արդյունքներ և հայտարարելու այն որոշումները, որոնց շուրջ մենք այսօր պայմանավորվել ենք»,- ասել է Պուտինը։

Նա նաև հայտարարել է, որ խոսվել է տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է և՛ երկաթուղային, և ավտոմոբիլային հաղորդակցությանը:

ՌԴ նախագահի խոսքով`  մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում կողմերին հաջողվել է առաջ շարժվել հումանիտար հարցերում, պայմանավորվածություն է ձեռք բերվել տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման շուրջ: