Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է

155
Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և Արևմուտքի միջև «երկաթե վարագույրն» արդեն իջնում է: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Ինչ վերաբերում է «երկաթե վարագույրին», ապա ես համաձայն եմ Վլադիմիր Վլադիմիրովիչի (Մակեյ, Բելառուսի ԱԳՆ ղեկավար-խմբ.) հետ, այն գործնականում արդեն իջնում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ 2014 թվականից ի վեր Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն։