Ռուսաստանին և Ադրբեջանին հաջողվում է օպերատիվ որոշումներ կայացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցների համատեքստում համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում Կասպյան տնտեսական ֆորումում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միշուստինի խոսքով՝ օպերատիվ որոշումներ են կայացվում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացման համար։
«Այդ միջոցներն արդեն տալիս են իրենց արդյունքները, առաջին հերթին, առևտրատնտեսական համագործակցության ոլորտում»,- ասել է Միշուստինը: