Ռուսաստանի դեսպանատունը խմբագրել է գրառումը․ Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը հեռացվել է

69

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խմբագրել է գրառումը, որում Ստեփանակերտը նշվել էր նաև ադրբեջաներեն անվանմամբ։ Այժմ խմբագրվել է տեքստը և Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը հեռացվել։

Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչպես է ստացվել, որ Ղարաբաղ մարդասիրական օգնություն հասցնելու մասին դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական հաղորդագրության մեջ է հայտնվել Ստեփանակերտի ադրբեջանական անվան` «Խանքենդիի» հիշատակումը։

«Մենք նկատեցինք, որ հրապարակումը միանշանակ չի ընդունվել։ Քանի որ մենք շահագրգռված չենք, որ ինչ-որ լարվածություն առաջանա, հրապարակման տեքստը ճշգրտվել է։ Պաշտոնական մամուլի հաղորդագրության հղումը կցված է հրապարակմանը»,–ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Ալեքսանդր Գուչկովը։