Ռուսական ընկերությունը դուրս է գալիս Թուրքիայում ատոմակայան կառուցելու նախագծից

22

Ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերության տնօրենների խորհուրդը հավանություն է տվել «Աքքույուի միջուկային էլեկտրակայան» ընկերության կազմից դուրս գալուն, որը Թուրքիայում զբաղվում է «Աքքույու ԱԷԿ» նախագծով։  Այս մասին ասվում է  ընկերության տարածած հայտարարությունում, գրում է 1prime.ru-ն։

«Ինտեր ՌԱՕ»-ից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ խոսքը գնում է ընկերության տնօրենների խորհրդի կողմից գործարքի չեղարկման նախնական հաստատման մասին: Ընկերությունից այլ մանրամասներ չեն հաղորդել: 2010-ին ռուսական կողմը Թուրքիայում հիմնել է «Աքքույու միջուկային նախագիծ» ընկերությունը`«Աքքույու ԱԷԿ»-ի կառուցման համար: