Ռուսական պատվիրակության մի մասը ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել հենց հայ ռազմագերիներին վերաբերող հարցին

29
Նարեկ Մինասյանը գրում է․
ԵԽԽՎ քվեարկության թեմայով բոլորը դարձան “եխխվագետ” ու ինչ շահարկում ասես անում են, շատ հաճախ՝ լիովին սխալ: Մի քանի ընթացակարգային հստակեցում անեմ՝ առանց որևէ գնահատականի, դուք շարունակեք ձեր “բանավեճը”.
1) ԵԽԽՎ-ում կա թեմաների երկու տիպի քննարկում՝
-Urgent debates /հրատապ քննակում/
-Current affairs debates /ընթացիկ հարցերի քննարկում/ (բանաձև չի նախատեսում)
2) Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի՝ լիագումար նիստին կարող է լինել միայն 2 հրատապ ու 2 ընթացիկ հարցի քննարկում:
3) Ընթացակարգը հետևյալն է՝ նախագահողը հերթով ներկայացնում է Բյուրոյի կողմից հաստատված հրատապ, ապա ընթացիկ քննարկումների թեմաները՝ ամեն անգամ դիմելով վեհաժողովին՝ արդյոք համաձայն են հարցը ներառել լիագումար օրակարգում: Եթե կա թեման օրակարգում ներառելու առարկություն, առարկողը 1 րոպեանոց ելույթ է ունենում և կարող է պահանջել քվարկություն:
4) Երեկ նախագահը Բյուրոյի հաստատմամբ առաջարկել է օրակարգում ներառել 2 հրատապ թեմա՝
– Urgent procedure debate: “The arrest and detention of Alexei Navalny in January 2021” /որևէ առարկություն չի եղել/
– Urgent procedure debate: “The functioning of democratic institutions in Turkey” /եղել է առարկություն, դրվել է քվեարկության և հաստատվել է՝ https://pace.coe.int/en/votes/38448/
Այնուհետև նախագահը Բյուրոյի հաստատմամբ առաջարկել է օրակարգում ներառել՝
-Current affairs debate: “Covid passports or certificates: protection of fundamental rights and legal implications” /առարկություն չի եղել/
-Current affairs debate: “Armenian prisoners of war, other captives and displaced persons” /առարկել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ս. Սեիդովը, դրվել է քվեարկության և հաստատվել է՝ https://pace.coe.int/en/votes/38449)
5) Եղել է նաև ընթացիկ հարցերի քննարկման 2 այլ առաջարկ, որոնք անգամ չեն ներկայացվել վեհաժողովին՝
Current affairs debate: “Covid-19 vaccination certificates: how to protect public health and human rights?”
Current affairs debate: “Russian threat to the pursuit of peace in Europe”
Այս թեմաները հավանություն չէին ստացել Բյուրոյի կողմից, բացի այդ արդեն հաստատվել էր ընթացիկ քննարկման 2 թեմա (առավելագույն թույլատրելի):
6) Առարկությունները կարող են լինել թե՛ կոնկրետ թեմայի վերաբերյալ, թե՛ առաջարկների ողջ փաթեթի: Ադրբեջանի առարկությունը եղել է կոնկրետ հայ ռազմագերիների հարցի քննարկմանը և ոչ թե բոլոր առաջարկների:
7) Ռազմագերիների թեմայի քննարկման հարցում ռուսական պատվիրակության միասնական դիրքորոշում չի ունեցել՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 5 դեմ, 7 ձեռնպահ:
Քաղաքական կողմնորոշումներից ելնելով` ինչ շահարկումներ ուզում եք արեք, բայց ոչ ռազմագերիների թեմայով: