Ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ

4

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը իմունիտետ է ձևավորել կամավորների 100%-ի մոտ, հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական ֆոնդի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, փոխանցումէ ՌԲԿ-ն։

«Մենք կկիսվենք բոլոր տվյալներով։ Փորձարկման առաջին և երկրորդ փուլերը ցուց են տվել, որ օգտագործողների մոտ 21 օր անց իմունիտետ է ձևավորվել։ Կենդանիների դեպքում ևս 100%-ի մոտ իմունիտետ է եղել»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ռուսական պատվաստանյութի մասին բոլոր տվյալները կհրապարակվեն օգոստոսին։ Դրանով արդեն հետաքրքրված է 20 պետություն, 5-ը նախատեսում են մասնակցել պատվաստանյութի արտադրությանը։