ԵԽԽՎ ռուսական պատվիրակությունը չի մասնակցել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հումանիտար հետեւանքները» զեկույցի քվեարկությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչներից Ալեքսեյ Զայցեւը։
«ԵԽԽՎ-ում այդ փաստաթղթի քննարկման ժամանակ ռուսական պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայկական այնպես էլ ադրբեջանական պատվիրակություններից։ Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերակատարությունը, մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի քվեարկությանը, որում ամրագրված դրույթները հակասություններ էին առաջացրել կողմերի մոտ»,- ասել է Զայցեւը։











