Ռուսական դեսպանության ռազմական կցորդի մեքենայում հայտնաբերվել է լրտեսական սարք

6

Ռուսաստանում Նիդերլանդների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳ նախարարություն, որտեղ նրան փոխանցվել է վճռական բողոքի նոտա, կապված այն բանի հետ, որ Նիդերլանդներում ռուսական դեսպանության ռազմական կցորդի մեքենայում հայտնաբերվել է լրտեսական սարք։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։