Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

96

Ռուսական գազը Հայաստանին կմատակարարվի Ադրբեջանով։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Ըստ աղբյուրի՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: Դրանից հետո գազը Հայաստան կհասնի նախկինի պես Վրաստանով։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR)-ը և «Գազպրոմ էքսպորտը»
Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար մարտի 16-ին կնքել են կարճաժամկետ պայմանագիր։