Ռուսաց լեզուն Արցախում կդառնա պաշտոնական

141
Արցախ

Արցախի խորհրդարանում օրինագիծ է ներդրվել, որով ռուսաց լեզուն հայոց լեզվի հետ զուգահեռ ճանաչվում է որպես պաշտոնական լեզու Արցախի տարածքում։ Փաստաթուղթը, որը ստորագրվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից, հրապարակվել է Արցախի խորհրդարանի կայքում։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներ են հանդիսանում գրական հայերենը եւ ռուսերենը»․- ասված է «Լեզի մասին» օրենքի փոփոխություն նախատեսող օրինագծում։

Ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, գործավարությունը իրականացվելու է հայերենով, սակայն հարկ եղած դեպքում՝ նաեւ ռուսերենով։ Կքաջալերվեն երկու լեզուներով տպագիր հրատարակությունները, դասագրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի եւ գիտամեթոդական եւ գիտահանրամատչելի գրականության տպագրությունը։ Օրենքի նախագծի հեղինակները գրում են, որ այս փոփոխությունը արվել է, հաշվի առնելով նոր օրակարագը, եւ Ռուսաստանի եւ Արցախի միջեւ մշակութային, ռազմական եւ տնտեսական հարաբերությունները եւ պատմական հիշողությունը նաեւ այն, որ հանրապետության բնակիչներից շատերի համար այն երկրորդ լեզու է։