Ռուս խաղաղապահները Խրամորթում բանակցում են ադրբեջանցիների հետ գյուղացիներին ահաբեկելը դադարեցնելու ուղղությամբ

201
Հարգելի’ հայրենակիցներ,
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից ստացված լուրերը, իհարկե, անհանգստացնող են։ Բարձրախոսներով գյուղը լքելու ադրբեջանական կոչերը, ըստ էության, խուճապային տրամադրություններ ստեղծելու տրամաբանություն ունեն։
Այս պահին Խրամորթում են ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները, ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատուները։
Թշնամական կողմի հետ բանակցություններ են տարվում, որի մասին կհրապարակենք։
Տեղեկացնեմ նաև, որ Խրամորթում խուճապային տրամադրություն չկա, ոչ ոք գյուղը լքել չի պատրաստվում, հակառակը` տեղաբնակների կողքին ապրում են նաև այլ բնակավայրերից տեղահանված ևս 12 ընտանիք։
Հունան Թադևոսյան