Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական զորամիավորումների միջև»։
Հրադադարի խախտումը տեղի է ունեցել 11:30 -ից 12:05-ը Երասխի շրջանում։ Փոխհրաձգության մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահներին և նրանց օգնությամբ միջադեպը հարթվել է։ Տուժածներ չկան:











