Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվեն Թուրքիայում

108
Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան։
Նա նշել է, որ բանակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 27-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։
«Տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել ենք բանակցությունների հերթական փուլն անցկացնել Թուրքիայում մարտի 28-30-ը», – հայտարարել է նա: