Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է Ուկրաինա. փորձագետ

75

Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է Ուկրաինա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

«Ռուս-թուրքական հակամարտությունը հիմա էլ տեղափոխվել է Ուկրաինա։

Գնալով անխուսափելի է դառնում ռուս-թուրքական ռազմական բախումը։

Հանուն արդարության պետք է ասեմ, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որպեսզի չլինի այդ բախումը, իսկ Թուրքիան հակառակը, ամեն ինչ անում է, որպեսզի օր առաջ լինի այդ բախումը։

Սիրիայում, Արցախում, Ուկրաիանյում, Լիբիայում Ռուսաստանը և Թուրքիան տարբեր խրամատներում են և արտաքուստ ժպիտով դիվանագիտությունն անգամ արդեն լարված ժեստերը չի թաքցնում։

Ինքս կանխատեսել եմ մոտ շրջանում ռուս-թուրքական ռազմական բախում։ Այդ բախումը պետք է վերջ դնի երկարատև ռազմական գործողություններին, դրա համար այն լինելու արյունալի, և երկու կողմն էլ ձգտելու է ռազմական հաղթանակի, քանի որ գործողություններին հաջորդելու է երկարաժամկետ խաղաղություն»,- գրել է Հովհաննիսյանը։