Ռուս քաղաքական գործիչների հակահայկական հայտարարությունների հարցով ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

431
ՌԴ ԱԳՆ

Infoteka24-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ Մոսկվայում ՀՀ դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված ռուս քաղաքական գործիչների ավելի հաճախակի հակահայկական հայտարարությունների հետ»,- գրել էր կայքը՝ շեշտելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների խմբակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի անունը:

Խոսքը մասնավորապես վերաբերում էր Կալաշնիկովի կողմից հնչեցված հակահայկական հայտարարություններին, որոնք ոչ միայն վնասում են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, ազգամիջյան թշնամանք հրահրում, այլև հակասում են Մոսկվայի պաշտոնական քաղաքականությանը՝ կրկնելով թուրք-ադրբեջանական դաշինքի հռետորաբանությունը։