Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքը

42

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանը փոխանցվել է Ադրբեջանին, իսկ Լաչինի միջանցքը վերահսկում են ռուս խաղաղապահները:

«Ռուս խաղաղապահները վերահսկում են Լաչինի միջանցքը 5 կիլոմետր լայնությամբ: Այն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մարդկանց անվտանգ վերադարձն իրենց բնակության վայրեր և քաղաքացիական մեքենաների տեղաշարժը», – ավելացրել է Կոնաշենկովը:

Նշենք, որ սա 3 շրջաններից վերջինն էր, որոնք նախատեսվում էր փոխանցել Ադրբեջանին: