Կայացել է Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցչի երրորդ հանդիպումը

154

Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը երրորդ անգամ հանդիպել են Վիեննայում։ Հայտնում են ԱԳՆ-ից:

Ըստ ԱԳՆ-ի՝ Ռուբինյանը Քըլըչի հետ ունեցել է «հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ շոշափելի առաջընթացի հասնելու համար»։

Նշենք, որ ԱԳՆ այս հայտարարությունից որևէ բան չի հասկացվում, թե իրականում ինչ են խոսել, ինչ են քննարկել և ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այս հանդիպումների ընթացքում հայ-թուրքական սահմանը սահմանազատելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։