ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։
Այս տեղեկատվությունը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Ռուբեն Հայրապետյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք և պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու համար:











