Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց մարզպետի պաշտոնից՝ նշանակվելով նախարար

22
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պետրոսյանը կստանձնի շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը: Փաշինյանի խոսքով՝ համապատասխան հրամանը այսօր կուղարկվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: