Ռոբերտ Նազարյանի գործով ՀԾԿՀ նախկին անդամն ազատ արձակվեց

10

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելով։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն ասաց, որ դատավորը նման որոշում է կայացրել՝ բավարարելով իր բողոքը։

Ըստ նրա՝ մեղադրանքի կողմը որպես առարկություն ներկայացրել է խոչընդոտումը․ «Ինքը խոչընդոտելն էր ներկայացնում, բացարձակ անտրամաբանական բացատրություն, ասում էին, թե քանի որ եղել է հանձնաժողովի անդամ, հնարավոր է խոչընդոտի, բայց ներկայացնում էին առանց փաստերի»։