Ռուսաստանը փոփոխել է երկիր մուտք գործելու կանոններն արտասահմանցիների համար

3
Ինքնաթիռ
Ռուսաստանի կառավարությունը հեշտացրել է երկիր մուտք գործելու կարգն արտասահմանցիների համար:
 
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության նիստում տեղեկացրել է, որ արտասահմանցիները, որոնք ռուսական քաղաքացիություն ունեցող մոտ բարեկամներ ունեն, կարող են մուտքի արտոնագիր ստանալ հեշտացված կարգով:
 
Նրա խոսքով՝ նման անձինք են համարվում ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրներն ու քույրերը, տատիկ-պապիկները, թոռները:
 
«Նման բարեկամները կկարողանան երկարաժամկետ մասնավոր մուտքի արտոնագրեր ձևակերպել՝ մինչև մեկ տարի ժամկետով: Դա հնարավոր կլինի անել մեր քաղաքացու հասարակ գրավոր դիմումի հիման վրա»,- մեկնաբանել է ՌԴ վարչապետը:
 
Բացի այդ, օրենսդրությունից կբացառեն այն կարգը, որի պատճառով արտասահմանցիները ստիպված էին երեք ամիսը մեկ դուրս գալ երկրի սահմաններից՝ մուտքի արտոնագիր ստանալու իրավունքը պահպանելու համար: