ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Հայաստանում է

99

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը:

Այն Հայաստան է ժամանել երկկողմ ռազմական համագործակցության շրջանակում հերթական շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով, հաղորդում են ՊՆ-ից:

«ՌԴ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Վաղարշակ Հարությունյանին տեղեկացրել է առաջիկա աշխատանքների ուղղությունների եւ ծավալի մասին, ինչպես նաեւ նախանշել երկկողմ փոխգործակցության եւ քննարկման ենթակա հարցերը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է հայկական կողմի համար առավել կարեւոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակը», – ասված է հաղորդագրության մեջ: